Այսօր տուն վերադառնալիս` սկսեցի մտածել սիրո մասին՝ ի՞նչ է սերը, արդյո՞ք այն կարող է դառնալ իմ կյանքի իմաստը: Սկսեցի վերլուծել ամենասկզբից, իսկ ինչ՞ն է սիրո պատճառը: Մի քիչ մտածելով` եկա մտքին, որ սերը դա ինստինկտ է, որը դրթում է մարդկանց շարունակել իրենց սերունդը: Ուրեմն ի՞նչն է նրա մեջ այդքան հրաշալի, արդյոք սերը ստեղծված է այնպես, որպեսզի մենք ընկալենք այն որպես հրաշք: Ոչինչ չեմ հասկանում, ինչու՞ ես այն այդպիսին` չեմ ընկալում: Մտածելով եզրակացրեցի որ պատճառը այն է, որ ես դեռ չեմ սիրահարվել: Սակայն այստեղից հարց բխեց՝ Իսկ ինչպե՞ս են սիրահարվում: Մի քիչ համացանցում քչփորելով հասկացա, որ սիրահարվելու համար մարդու մեջ մեզ պետք է դուր գա նրա մի շարք հատկություններ: Այս հանգամանքները ստեղծված են որպեսզի մենք կարողանանք հասկանալ արդյոք տվյալ մարդու հետ կարելի է մեծացնել և դաստիրակել երեխա: Բայց ի՞նչու ես չեմ տեսնում սերը որպես կյանքի իմաստ: Ես նույնիսկ դժվարանում եմ պատասխանել արդյո՞ք կուզենայի սիրահարվել թե ոչ: Մի կողմից ես կկարողանամ ստանալ կյանքին կարևոր հարցերի պատասխանները, իսկ մյուս կողմից արդյոք դա ինձ պետք է: Մտորումներով հասա տուն: Տանը սկսեցի մտածել այն հրաշքների մասին, որը պարգևել է մեզ սերը։ Խոսքը գնում է արվեստի մասին։ Արվեստի մեծ մասը մատուցել է մեզ սերը, սա է այն զգացմունքը որը արվեստում հրաշքներ է կատարում։ Ես դեռ շատ անփորձ եմ, որպեսզի ինչ-որ մի պատկերացում ունենամ սիրո մասին, բայց սկզբի համար վատ չէ։ Չեմ կարող հաստատ ասել` կփոխվի իմ կարծիքը թե ոչ, բայց ես անհամբեր կսպասեմ փոփոխությունների։
Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, այն թեթև է, շատ հանգիստ և ուսուցողական։ Նրա մեջ տեղադրված է իմաստ, որը դժվար է տեսնել։ Սկզբում ես կուզենայի անդրադառնալ տվյալ նախադասությանը. << Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: >>։ Ես լիովին համաձայն եմ Պաուլոյի հետ, պետք չէ սպասել, որ մի օր հրաշքի շնորհիվ կիրականացվի քո բոլոր երազանքները, պետք է միշտ պայքարել երազանքների համար, որովհետև իրականությունը չի կատարի մեր բոլոր խնդրանքները, այն կարող է լինել դաժան և զրկել մեզ ամեն ինչից։ Պատմության վերջում երեք մայրիների երազանքները իրականացան, բայց ոչ այնպես, ինչպես նրանք դա պատկերացնում էին։ Իմ կարծիքով, Պաուլոն ուզում էր ասել, որ պետք չէ ամեն ինչ իդեալական պատկերացնել։ Երազանքները կարող են իրականանալ առանց մեր իմացության, որովհետև այն մեր երևակայություններից դուրս է։ Իրականության մեջ ամեն ինչ գալիս է և գնում անսպասելի, պետք չէ սպասել կոնկրետ ինչ-որ մի հնարավորության, որպեսզի բռնել այն։ Պետք է միշտ ձգտել ավելի շատ ...
Comments
Post a Comment