Skip to main content

Ազատություն

Եկենք սկսենք ազատություն բառի իմաստից: Ազատություն ասելով՝ ես հասկանում եմ անկախություն և գործողություն կատարելու անսահմանափակություն: Բայց իհարկե դա հնարավոր չէ, մենք միշտ ինչ- որ մեկից կախված ենք և եթե ազատություն ունենք ինչ-որ մի ոլորտում, ուրեմն ուրիշում ոտքերով և ձեռներով կապված ենք: Արդյո՞ք ես ազատ եմ: Ես արդեն երկու տարի է ինձ այս հարցն եմ տալիս: Անհնար է ունենալ լիովին ազատություն, և դա վատ չէ: Եթե ես ունենայի լիովին ազատություն, ես կկորցնեի իմ կյանքի իմաստը, որովհետև էլ չէր լինի կատարելագործվելու տեղ: Պետք է անդադար կատարելագործվել, ունենալ երազանք, նպատակ, առանց նպատակի մարդը ուղղակի գոյատևում է, այլ ոչ թե ապրում: Կյանքը դաժան է, եթե դու ձեռք բերես ազատություն ինչ-որ մի ոլորտում, դու կկորցնես այն ուրիշում: Հենց դա է կյանքը հետաքրքիր դարձնում, կատարյալության անվերջ մրցույթ: Վերջում կուզենայի ասել, որ պետք է անդադար ձգտել կատարյալ ազատությանը,  նույնիսկ հասկանալով, որ դա անհնար է:
Գրիգոր Հովհաննիսյան

Comments

Popular posts from this blog

Պաուլո Կոելո "Ամանորյա հեքիաթ"

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, այն թեթև է, շատ հանգիստ և ուսուցողական։ Նրա մեջ տեղադրված է իմաստ, որը դժվար է տեսնել։ Սկզբում ես կուզենայի անդրադառնալ տվյալ նախադասությանը. << Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: >>։ Ես լիովին համաձայն եմ Պաուլոյի հետ, պետք չէ սպասել, որ մի օր հրաշքի շնորհիվ կիրականացվի քո բոլոր երազանքները, պետք է միշտ պայքարել երազանքների համար, որովհետև իրականությունը չի կատարի մեր բոլոր խնդրանքները, այն կարող է լինել դաժան և զրկել մեզ ամեն ինչից։ Պատմության վերջում երեք մայրիների երազանքները իրականացան, բայց ոչ այնպես, ինչպես նրանք դա պատկերացնում էին։ Իմ կարծիքով, Պաուլոն ուզում էր ասել, որ պետք չէ ամեն ինչ իդեալական պատկերացնել։ Երազանքները կարող են իրականանալ առանց մեր իմացության, որովհետև այն մեր երևակայություններից դուրս է։ Իրականության մեջ ամեն ինչ գալիս է և գնում անսպասելի, պետք չէ սպասել կոնկրետ ինչ-որ մի հնարավորության, որպեսզի բռնել այն։ Պետք է միշտ ձգտել ավելի շատ ...

Սեր

Այսօր տուն վերադառնալիս` սկսեցի մտածել սիրո մասին՝ ի՞նչ է սերը, արդյո՞ք այն կարող է դառնալ իմ կյանքի իմաստը: Սկսեցի վերլուծել ամենասկզբից, իսկ ինչ՞ն է սիրո պատճառը: Մի քիչ մտածելով` եկա մտքին, որ սերը դա ինստինկտ է, որը դրթում է մարդկանց շարունակել իրենց սերունդը: Ուրեմն ի՞նչն է նրա մեջ այդքան հրաշալի, արդյոք սերը ստեղծված է այնպես, որպեսզի մենք ընկալենք այն որպես հրաշք: Ոչինչ չեմ հասկանում, ինչու՞ ես այն այդպիսին` չեմ ընկալում: Մտածելով եզրակացրեցի որ պատճառը այն է, որ ես դեռ չեմ սիրահարվել: Սակայն այստեղից հարց բխեց՝ Իսկ ինչպե՞ս են սիրահարվում: Մի քիչ համացանցում քչփորելով հասկացա, որ սիրահարվելու համար մարդու մեջ մեզ պետք է դուր գա նրա մի շարք հատկություններ: Այս հանգամանքները ստեղծված են որպեսզի մենք կարողանանք հասկանալ արդյոք տվյալ մարդու հետ կարելի է մեծացնել և դաստիրակել երեխա: Բայց ի՞նչու ես չեմ տեսնում սերը որպես կյանքի իմաստ: Ես նույնիսկ դժվարանում եմ պատասխանել արդյո՞ք կուզենայի սիրահարվել թե ոչ: Մի կողմից ես կկարողանամ ստանալ կյանքին կարևոր հարցերի պատասխանները, իսկ մյուս կ...

Ժամանակակից երաժշտություն

Երաժշտությունը ինքն իրենով այլևս չի պարունակում զգացմունքներ, այն ուղղակի գեղեցիկ արտաքինով դատարկություն է: Այն լսելիս ոչինչ չես զգում, որոհետև ոչ երգը գրելուց, ոչ այն երգելուց ոչ մի զգացմունք նրա մեջ չի ներդրվել: Այն չունի իմաստ որպես տեքստ, չունի իմաստ որպես զգացմունքներ արտահատելու միջոց, այն ուղղակի դատարկություն է: Սիրո վերաբերյալ երաժշտությունները շատ գեղեցիկ էին, իմաստալից էին, կարծես կոմպոզիտորը իր հոգին էր ներդրում տողերի մեջ, նրանք գեղեցիկ էին, հաճելի և հանգստանալու շատ լավ միջոց: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Ես համեմատաբար փոքր եմ և երբ ասում եմ , որ հինը ավելի լավն էր, այն տգետ է հնչում, բայց ցավոք սրտի ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել: Ես չեմ ուզում կոնկրետ անուներ տալ, բայց շնորհիվ կորպորոտիվ գնված փոփ աստղների` ամեն ինչ փոխվել է: Ժամանակակից սիրո վերաբերող երաժշտությունը ավելի շատ ուղղված է անչափահաս ցածր ինքնագնահատական ունեցող աղջիկներին: Հիմա երգելու համար շատ տաղանդ պետք չէ, պետք է ուղղակի օբյեկտիվորեն գեղեցիկ լինել: Երգի տեքստը գրում են մարկետոլոգ...