Ես երազում եմ աշխարհ, որտեղ չկա ոստիկանության, չկա կառավարության, չկա հարուստ, չկա աղքատ, չկա կրոն, չկա սահմանադրություն և չկա փոխ։ Ուզում եմ աշխարհ, որտեղ մարդիկ չեն սպանում ոչ թե վախենում են, որ դժոխքում կամ բանտում կհայտնվեն, այլ որոհետև սխալ են համարում ուրիշի կյանքը իրենից վեր դասելը։ Ուզում եմ աշխարհ որտեղ գոյություն չունի ագահություն, ժլատություն, նախանձ։ Ուզում եմ, որ մարդիկ կարողանան ռոբոտաշինության այքան զարգացնեն, որ այն փոխարինի մարդկանց գործերի մեծամասնությունը և մարդիկ զբաղվեն փիլիսոփայությամբ, արվեստով և լինեն ազատ։ Ես բնությամբ շատ ամբիցիոզ եմ, այդ իսկ պատճառով չեմ համարում, որ իմ հրաշք աշխարհը կիրականանա, բայց հուսով եմ, որ մենք կշարժվենք այդ ուղղությամբ, նույնիսկ երբ հասկանում եմ, որ ավելի հավանական է, որ մարդկությունը կվերանա այս աշխարհից, քան կհասնի իմ ուտոպիային։
Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, այն թեթև է, շատ հանգիստ և ուսուցողական։ Նրա մեջ տեղադրված է իմաստ, որը դժվար է տեսնել։ Սկզբում ես կուզենայի անդրադառնալ տվյալ նախադասությանը. << Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: >>։ Ես լիովին համաձայն եմ Պաուլոյի հետ, պետք չէ սպասել, որ մի օր հրաշքի շնորհիվ կիրականացվի քո բոլոր երազանքները, պետք է միշտ պայքարել երազանքների համար, որովհետև իրականությունը չի կատարի մեր բոլոր խնդրանքները, այն կարող է լինել դաժան և զրկել մեզ ամեն ինչից։ Պատմության վերջում երեք մայրիների երազանքները իրականացան, բայց ոչ այնպես, ինչպես նրանք դա պատկերացնում էին։ Իմ կարծիքով, Պաուլոն ուզում էր ասել, որ պետք չէ ամեն ինչ իդեալական պատկերացնել։ Երազանքները կարող են իրականանալ առանց մեր իմացության, որովհետև այն մեր երևակայություններից դուրս է։ Իրականության մեջ ամեն ինչ գալիս է և գնում անսպասելի, պետք չէ սպասել կոնկրետ ինչ-որ մի հնարավորության, որպեսզի բռնել այն։ Պետք է միշտ ձգտել ավելի շատ ...
Comments
Post a Comment