Մարդիկ հետաքրքիր էակներ են, մենք փորձում են լինել ինչքան հնարավոր է կարևոր ու ազատ: Մենք շրջապատում ենք մեզ փողով, ուրիշների վավերացումներով, որպեսզի չմտածենք, թե ինչքան անիմաստ է մեր գոյությունը: Բնությունում կենդանի էակների իմաստն է շարունակել իրենց սերունդը ինչքան հնարավոր է բարեհաջող հանգամանքներում և վերջ, մենք բոլորս ինչ-որ մի իմաստով եսասեր ենք: Ես շատ եմ լսել <<ոչ մեկ կարևոր չե տիեզերքային մասշտբով>> արտահայտությունը: Բոլորը իրենց մեջ ինչ-որ մի տեղ հասկանում են, որ դա ճիշտ է, մենք փորձում ենք ցրվել այս մտքից կարևոր լինելով մեր հասարակության մեջ, կապ չունի ինչ ձև: Շատ մարդիկ այս պատճառով դառնում են հանցագործ կամ ուղղակի <<վատ>> մարդ: Մեր հասարակության մեջ եղել են <<լավ>> մարդիկ, բայց հիմնականում նրանց պետք չի եղել իշխանության և այս պատճառով մեր աշխարհը գտնվում է ոչ ամենալավ վիճակում։ Մենք շատ բաների ենք պատրաստ, որպեսզի մեզ կարևոր զգանք, վախենում ենք սխալ դուրս գալ, վախենում ենք, որ մեզ կատեն ուրիշները, վախենում ենք, որ մեր կյանքը անիմաստ կլինի չհասկանալով, որ այն արդեն անիմաստ է և այն իմաստալից կարելի դարձնել միայն ուրիշներին օգնելով:
Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, այն թեթև է, շատ հանգիստ և ուսուցողական։ Նրա մեջ տեղադրված է իմաստ, որը դժվար է տեսնել։ Սկզբում ես կուզենայի անդրադառնալ տվյալ նախադասությանը. << Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: >>։ Ես լիովին համաձայն եմ Պաուլոյի հետ, պետք չէ սպասել, որ մի օր հրաշքի շնորհիվ կիրականացվի քո բոլոր երազանքները, պետք է միշտ պայքարել երազանքների համար, որովհետև իրականությունը չի կատարի մեր բոլոր խնդրանքները, այն կարող է լինել դաժան և զրկել մեզ ամեն ինչից։ Պատմության վերջում երեք մայրիների երազանքները իրականացան, բայց ոչ այնպես, ինչպես նրանք դա պատկերացնում էին։ Իմ կարծիքով, Պաուլոն ուզում էր ասել, որ պետք չէ ամեն ինչ իդեալական պատկերացնել։ Երազանքները կարող են իրականանալ առանց մեր իմացության, որովհետև այն մեր երևակայություններից դուրս է։ Իրականության մեջ ամեն ինչ գալիս է և գնում անսպասելի, պետք չէ սպասել կոնկրետ ինչ-որ մի հնարավորության, որպեսզի բռնել այն։ Պետք է միշտ ձգտել ավելի շատ ...
Comments
Post a Comment