Ես սկսել եմ նկատել մի հետաքրքիր երևույթ, ֆիլմերում, երաժշտություններում կամ ուղղակի համացանցում սկսել են մղել այն միտքը, որ բոլորը յուրահատուկ են, որի հետ ես չեմ կարող համաձայն լինել։ Մարդիկ չեն ծնվում յուրահատուկ, գործողություններն են դարձնում նրանց այդպիսին։ Ես հավատում եմ, որ մենք ծնվում ենք որպես ոչինչ և ձևավորվում ենք մեր գործողություններից դուրս ելնելով։ Յուրահատկությունը այնպիսի բան չէ որը տրվում է բոլորին, եթե բոլոր մարդկանց պիտակել որպես յուրահատուկ դա ուղղակի կոչնչացնի նրա իմաստը, եթե բոլորը յուրահատուկ են ուրեմն ոչ մեկ յուրահատուկ չէ։ Իմ կարծիքով յուրահատուկ պիտականիշը այնպիսի բան չէ, որը կարելի է վաստակել ուղղակի գոյություն ունենալով, նրա համար պետք է ջանք թափել, պետք է աշխատել, կատարելագործվել, ձգտել դեպի բարձրունքների որոնց հաղթահարումը մինչև քեզ դեռ երազ է եղել։ Մարդկանց հիմնական գեղեցկությունը այն է, որ նրանք կատարելագործվում են, ներշնչել որ մենք յուրահատուկ ենք բացի նրանից, որ դա չի օգնում մարդկանց որոնք ունեն լավ ապագա, այլ բարձրացնում է մարդկանց արդեն բարձր ինքնագնահատականը, եկենք ռեալիստ լինենք ոչ մեկ չի կարդա համացանցում որ նա յուրահատուկ է և Կհորինի ժամանակի մեքենան, ես հասկանում եմ որ մարդիկ որոնք հասցնում են այսպիսի մտքեր ունեն լավ մտահաղացումներ, բայց նրանց գործողությունները ուղղակիորեն անիմաստ են։ Մեզ մեր գործողություններն են մարդ դարձնում այլ ոչ թե գոյությունը։
Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, այն թեթև է, շատ հանգիստ և ուսուցողական։ Նրա մեջ տեղադրված է իմաստ, որը դժվար է տեսնել։ Սկզբում ես կուզենայի անդրադառնալ տվյալ նախադասությանը. << Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: >>։ Ես լիովին համաձայն եմ Պաուլոյի հետ, պետք չէ սպասել, որ մի օր հրաշքի շնորհիվ կիրականացվի քո բոլոր երազանքները, պետք է միշտ պայքարել երազանքների համար, որովհետև իրականությունը չի կատարի մեր բոլոր խնդրանքները, այն կարող է լինել դաժան և զրկել մեզ ամեն ինչից։ Պատմության վերջում երեք մայրիների երազանքները իրականացան, բայց ոչ այնպես, ինչպես նրանք դա պատկերացնում էին։ Իմ կարծիքով, Պաուլոն ուզում էր ասել, որ պետք չէ ամեն ինչ իդեալական պատկերացնել։ Երազանքները կարող են իրականանալ առանց մեր իմացության, որովհետև այն մեր երևակայություններից դուրս է։ Իրականության մեջ ամեն ինչ գալիս է և գնում անսպասելի, պետք չէ սպասել կոնկրետ ինչ-որ մի հնարավորության, որպեսզի բռնել այն։ Պետք է միշտ ձգտել ավելի շատ ...
Comments
Post a Comment