Մենք բոլորս եսասեր ենք, ես եմ եսասեր դու ես եսասեր և այս երևույթը բացատրվում է տարրական ձևով։ Եսասեր լինելը վատ չէ, ես նույնիսկ կասեի, որ լավ է բայց եսասերությունը տարբեր մարդիկ ընկալում են որպես դրախտ և դժոխք։ Ինպես ես նշեցի բացատրել եսասիրությունը շատ հեշտ է, մենք չենք հայտնվել օդից, մեր բոլոր գործողությունները կարելի է բացատրել եվալուցիայով` Ինչը օգնել է փոխանցել հնարավորինս շատ գիտելիք երեխային մնացել է մնացածը ջնջվել է։ Եթե ընդունել, որ սյուն գրածը ճիշտ է դա կնշանակի որ ուրիշներին օգնելը եսասիրության տեսակ է։ Ես ինքս ուրիշներին օգնելու մեջ տեսնում եմ օգուտ և օգնելով ուրիշներին օգնում եմ ինձ։ Սա կարող է հնչել ինչ-որ մի տեղ սխալ, բայց իմ բարոյական հիմունքներից մեկը այն է որ ամեն ինչ պետք է ինձ օգուտ բերի։ Ես տեսնում եմ այս աշխարհը, որպես առևտուր, մարդկանց հարաբերությունները, սերը, ընկերները, օգնությունը սրանք այնպիսի բաներ են որոնց մասին խոսելուց մենք հասկանում ենք ինչ-որ մի աստիճանի զոհաբերություն որը շատ սխալ է մենք ունենք օգուտ այստեղ ամեն ինչի մեջ։ Այն ֆակտը որ մենք ուզում ենք օգնել ուրիշներին ինքն իրենով բացատրում է, որ այն մեզ օգուտ է տալիս և այն օգուտ տվել է։ Ուրիշներին օգնելը օգնում է քեզ, օգնությունը եսասիրություն է և դա վատ չէ։
Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, այն թեթև է, շատ հանգիստ և ուսուցողական։ Նրա մեջ տեղադրված է իմաստ, որը դժվար է տեսնել։ Սկզբում ես կուզենայի անդրադառնալ տվյալ նախադասությանը. << Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: >>։ Ես լիովին համաձայն եմ Պաուլոյի հետ, պետք չէ սպասել, որ մի օր հրաշքի շնորհիվ կիրականացվի քո բոլոր երազանքները, պետք է միշտ պայքարել երազանքների համար, որովհետև իրականությունը չի կատարի մեր բոլոր խնդրանքները, այն կարող է լինել դաժան և զրկել մեզ ամեն ինչից։ Պատմության վերջում երեք մայրիների երազանքները իրականացան, բայց ոչ այնպես, ինչպես նրանք դա պատկերացնում էին։ Իմ կարծիքով, Պաուլոն ուզում էր ասել, որ պետք չէ ամեն ինչ իդեալական պատկերացնել։ Երազանքները կարող են իրականանալ առանց մեր իմացության, որովհետև այն մեր երևակայություններից դուրս է։ Իրականության մեջ ամեն ինչ գալիս է և գնում անսպասելի, պետք չէ սպասել կոնկրետ ինչ-որ մի հնարավորության, որպեսզի բռնել այն։ Պետք է միշտ ձգտել ավելի շատ ...
Comments
Post a Comment