Ի՞նչ ենք մենք հասկանում նախանձ ասելով։ Ի՞նչ-որ մի վատ բան, հոգում անհանգստություն, որ գոյություն ունի մարդ, ով քեզանից ավելի լավն է՞։ Ամեն մարդ կարող է սահմանել նախանձը տարբեր ձևերով, բայց դրանից նրա իմաստը չի փոխվում։ Ամեն ինչ տրված մեզ բնության կամ Աստծո կողմից օգնում է մեզ գոյատևել և շարունակել մեր տոհմը։ Այստեղից բխում է հարց, ինչու՞ մեր մեջ գոյություն ունի նախանձ և ինչ դեր է այն կատարում մեր կյանքում։ Հնարավոր է, որ մենք նախանձում ենք վախի պատճառով, վախի, որ մեզ կարող են փոխարինել։ Բայց արդյո՞ք ճիշտ է նախանձել։ Բնականաբար ոչ։ Նախանձելիս մեր մեջ արթնանում են ոչ այդքան հաճելի զգացողություններ` ջղայնություն, վախ և ինչու ոչ դաժանություն։ Ես միշտ փորձել եմ խուսափել նախանձից և տեսնելով որիշների ձեռքբերումները, փորձել եմ հասնել նրանց մակարդակին, ձեռք բերել նրանց գիտելիքները և ես խորհուրդ կտայի բոլորին փորձել դառնալ ավելի լավը` նախանձելու փոխարեն։
Գրիգոր Հովհաննիսյան
Comments
Post a Comment