Skip to main content

Posts

Showing posts from May, 2018

Իմ ուտոպիան

Ես երազում եմ աշխարհ, որտեղ չկա ոստիկանության, չկա կառավարության, չկա հարուստ, չկա աղքատ, չկա կրոն, չկա սահմանադրություն և չկա փոխ։ Ուզում եմ աշխարհ, որտեղ մարդիկ չեն սպանում ոչ թե վախենում են, որ դժոխքում կամ բանտում կհայտնվեն, այլ որոհետև սխալ են համարում ուրիշի կյանքը իրենից վեր դասելը։ Ուզում եմ աշխարհ որտեղ գոյություն չունի ագահություն, ժլատություն, նախանձ։ Ուզում եմ, որ մարդիկ կարողանան ռոբոտաշինության այքան զարգացնեն, որ այն փոխարինի մարդկանց գործերի մեծամասնությունը և մարդիկ զբաղվեն փիլիսոփայությամբ, արվեստով և լինեն ազատ։  Ես բնությամբ շատ ամբիցիոզ եմ, այդ իսկ պատճառով չեմ համարում, որ իմ հրաշք աշխարհը կիրականանա, բայց հուսով եմ, որ մենք կշարժվենք այդ ուղղությամբ, նույնիսկ երբ հասկանում եմ, որ ավելի հավանական է, որ մարդկությունը կվերանա այս աշխարհից, քան կհասնի իմ ուտոպիային։

Նորից տխուր եմ

Ես ինձ չեմ հասկանում։ Ես ամեն օր զարթնում եմ, գնում դուս, հետ գալիս, քնում։ Ես շատ եմ լսել, որ երջանկությունը փոքր բաներում է, բայց ես դեռ երջանիկ չեմ եղել այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, որ դա ճիշտ է, համենայն դեպս ոչ ինձ համար։ Ես արդեն մի քանի տարի է փորձում եմ կյանքի իմաստը գտնեմ, ինչու ես պետք է ապրեմ, ինչու, ես ինձ չեմ հասկանում։ Շատ հնարավոր է, որ այս ամենը տեղի է ունեմ հորմոնների պատճառով, բայց այդ դեպքում ինչու չեմ ուզում սիրահարվել։ Ես ուղղակիորեն չեմ ուզում կյանքս կապեմ ուրիշ մարդու հետ, ուղղակի անհրաժեշտություն չեմ գտնում։ Բայց հնարավոր է, որ վախենում եմ, վախենում եմ վնասել իմ սիրած մարդուն, վախենում եմ, որ արժանի չեմ, չգիտեմ ախր ես ինձ չեմ հասկանում։ Ես կամաց-կամաց կորցնում եմ իմ հետաքրքրությունները տարբեր բաներում։ Օրինակ միշտ համակարգչային խաղերը ինձ ինչ-որ մի տեսակի հաճույք էին պատվիրում, բայց ոչ հիմա, հիմա ես հանգստություն եմ գտնում մենակ գրելու մեջ, այն ինձ ինչ-որ մի չափով հանգստացնում է։ Չգիտեմ, չեմ հասկանում, չունեմ իմաստ, բայց դեռ հույս կա, համենայն դեպս ես ուզում