Skip to main content

Posts

Showing posts from June, 2018

Դու կարևոր չես

Մարդիկ հետաքրքիր էակներ են,  մենք փորձում են լինել ինչքան հնարավոր է կարևոր ու ազատ: Մենք շրջապատում ենք  մեզ փողով, ուրիշների վավերացումներով, որպեսզի չմտածենք, թե ինչքան անիմաստ է մեր գոյությունը: Բնությունում կենդանի էակների իմաստն է շարունակել իրենց սերունդը ինչքան հնարավոր է բարեհաջող հանգամանքներում և վերջ, մենք բոլորս ինչ-որ մի իմաստով եսասեր ենք: Ես շատ եմ լսել <<ոչ մեկ կարևոր չե տիեզերքային մասշտբով>> արտահայտությունը: Բոլորը իրենց մեջ ինչ-որ մի տեղ հասկանում են, որ դա ճիշտ է, մենք փորձում ենք ցրվել այս մտքից կարևոր լինելով  մեր հասարակության մեջ, կապ չունի ինչ ձև: Շատ մարդիկ այս պատճառով դառնում են հանցագործ կամ ուղղակի <<վատ>> մարդ: Մեր հասարակության մեջ եղել են <<լավ>> մարդիկ, բայց հիմնականում նրանց պետք չի եղել իշխանության և այս պատճառով մեր աշխարհը գտնվում է ոչ ամենալավ վիճակում։ Մենք շատ բաների ենք պատրաստ, որպեսզի մեզ կարևոր զգանք, վախենում ենք սխալ դուրս գալ, վախենում ենք, որ մեզ կատեն ուրիշները, վախենում ենք, որ մեր կյանքը անիմաստ կ