Skip to main content

Posts

Showing posts from March, 2018

Եթե

Ինչու չեմ կարողանում իմ առջև դնել պարզ նպատակ, գտնել սեր և ապրել երջանիկ: Ինչու պետք է պարտադիր իմ առջև բարդ նպատակներ դնեմ, ինչո՞ւ, արդյոք ես պետք է լինեմ այն մարդը, ումից գոհ չեմ, ումից պարտադրում եմ իր ուժերից վեր արդյունք, ում ամեն մի գործը ավարտելուց հետու ասում եմ. -         Կարելի էր ավելի լավ անել: Ինչո՞ւ, ինչո՞ւ, երբ հասնում եմ իմ նպատակին չեմ հանգստանում, չեմ բավարարվում ինձանով: Ինչո՞ւ ինձանից գոհ չեմ: Ախ եթե կարողայան գնահատել ինձ: Ինչո՞ւ չեմ կարողանում գտնել իմ կյանքի մոտիվացիան: Ինչու չեմ կարողանում լինել երջանիկ առանց պատճառի, ինչո՞ւ չեմ դադարում որոնել այն ինչ հնավոր է գոյություն չունի: Ախ եթե կարողայան գտնել ինձ: Ինչո՞ւ չեմ կարողանում դադարել տանջել ինձ մտքով, որ մենակ եմ, նույնիսկ երբ հասկանում եմ, որ սխալ եմ: Ինչու չեմ կարող ուղղակի ապրել առանց մտածելու ուրիշ մարդկանց մասին, ուղղակի իմ առջև նպատակ դնել՝ դառնալ հարուստ, շրջապատվել գումարով և մտածել մենակ իմ մասին, Ինչո՞ւ: Ինչո՞ւ չեմ կարող լինեմ մարդկանց մեծամասնության նման: Ախ եթե պարզ լինեի: Բայց ես ուրախ եմ, ուր