Skip to main content

Posts

Եսասերություն

Մենք բոլորս եսասեր ենք, ես եմ եսասեր դու ես եսասեր և այս երևույթը բացատրվում է տարրական ձևով։ Եսասեր լինելը վատ չէ, ես նույնիսկ կասեի, որ լավ է բայց եսասերությունը տարբեր մարդիկ ընկալում են որպես դրախտ և դժոխք։ Ինպես ես նշեցի բացատրել եսասիրությունը շատ հեշտ է, մենք չենք հայտնվել օդից, մեր բոլոր գործողությունները կարելի է բացատրել եվալուցիայով` Ինչը օգնել է փոխանցել հնարավորինս շատ գիտելիք երեխային  մնացել է մնացածը ջնջվել է։ Եթե ընդունել, որ սյուն գրածը ճիշտ է դա կնշանակի որ ուրիշներին օգնելը եսասիրության տեսակ է։ Ես ինքս ուրիշներին օգնելու մեջ տեսնում եմ օգուտ և օգնելով ուրիշներին օգնում եմ ինձ։ Սա կարող է հնչել ինչ-որ մի տեղ սխալ, բայց իմ բարոյական հիմունքներից մեկը այն է որ ամեն ինչ պետք է ինձ օգուտ բերի։ Ես տեսնում եմ այս աշխարհը, որպես առևտուր, մարդկանց հարաբերությունները, սերը, ընկերները, օգնությունը սրանք այնպիսի բաներ են որոնց մասին խոսելուց մենք հասկանում  ենք ինչ-որ մի աստիճանի զոհաբերություն որը շատ սխալ է մենք ունենք օգուտ այստեղ ամեն ինչի մեջ։ Այն ֆակտը որ մենք ուզում ենք
Recent posts

Յուրահատկություն

Ես սկսել եմ նկատել մի հետաքրքիր երևույթ, ֆիլմերում, երաժշտություններում կամ ուղղակի համացանցում սկսել են մղել այն միտքը, որ բոլորը յուրահատուկ են, որի հետ ես չեմ կարող համաձայն լինել։ Մարդիկ չեն ծնվում յուրահատուկ, գործողություններն են դարձնում նրանց այդպիսին։ Ես հավատում եմ, որ մենք ծնվում ենք որպես ոչինչ և ձևավորվում ենք մեր գործողություններից դուրս ելնելով։ Յուրահատկությունը այնպիսի բան չէ որը տրվում է բոլորին, եթե բոլոր մարդկանց պիտակել որպես յուրահատուկ դա ուղղակի կոչնչացնի նրա իմաստը, եթե բոլորը յուրահատուկ են ուրեմն ոչ մեկ յուրահատուկ չէ։ Իմ կարծիքով յուրահատուկ պիտականիշը այնպիսի բան չէ, որը կարելի է վաստակել ուղղակի գոյություն ունենալով, նրա համար պետք է ջանք թափել, պետք է աշխատել, կատարելագործվել, ձգտել դեպի բարձրունքների որոնց հաղթահարումը մինչև քեզ դեռ երազ է եղել։ Մարդկանց հիմնական գեղեցկությունը այն է, որ նրանք կատարելագործվում են, ներշնչել որ մենք յուրահատուկ ենք բացի նրանից, որ դա չի օգնում մարդկանց որոնք ունեն լավ ապագա, այլ բարձրացնում է մարդկանց արդեն բարձր ինքնագնահ

Դու կարևոր չես

Մարդիկ հետաքրքիր էակներ են,  մենք փորձում են լինել ինչքան հնարավոր է կարևոր ու ազատ: Մենք շրջապատում ենք  մեզ փողով, ուրիշների վավերացումներով, որպեսզի չմտածենք, թե ինչքան անիմաստ է մեր գոյությունը: Բնությունում կենդանի էակների իմաստն է շարունակել իրենց սերունդը ինչքան հնարավոր է բարեհաջող հանգամանքներում և վերջ, մենք բոլորս ինչ-որ մի իմաստով եսասեր ենք: Ես շատ եմ լսել <<ոչ մեկ կարևոր չե տիեզերքային մասշտբով>> արտահայտությունը: Բոլորը իրենց մեջ ինչ-որ մի տեղ հասկանում են, որ դա ճիշտ է, մենք փորձում ենք ցրվել այս մտքից կարևոր լինելով  մեր հասարակության մեջ, կապ չունի ինչ ձև: Շատ մարդիկ այս պատճառով դառնում են հանցագործ կամ ուղղակի <<վատ>> մարդ: Մեր հասարակության մեջ եղել են <<լավ>> մարդիկ, բայց հիմնականում նրանց պետք չի եղել իշխանության և այս պատճառով մեր աշխարհը գտնվում է ոչ ամենալավ վիճակում։ Մենք շատ բաների ենք պատրաստ, որպեսզի մեզ կարևոր զգանք, վախենում ենք սխալ դուրս գալ, վախենում ենք, որ մեզ կատեն ուրիշները, վախենում ենք, որ մեր կյանքը անիմաստ կ

Իմ ուտոպիան

Ես երազում եմ աշխարհ, որտեղ չկա ոստիկանության, չկա կառավարության, չկա հարուստ, չկա աղքատ, չկա կրոն, չկա սահմանադրություն և չկա փոխ։ Ուզում եմ աշխարհ, որտեղ մարդիկ չեն սպանում ոչ թե վախենում են, որ դժոխքում կամ բանտում կհայտնվեն, այլ որոհետև սխալ են համարում ուրիշի կյանքը իրենից վեր դասելը։ Ուզում եմ աշխարհ որտեղ գոյություն չունի ագահություն, ժլատություն, նախանձ։ Ուզում եմ, որ մարդիկ կարողանան ռոբոտաշինության այքան զարգացնեն, որ այն փոխարինի մարդկանց գործերի մեծամասնությունը և մարդիկ զբաղվեն փիլիսոփայությամբ, արվեստով և լինեն ազատ։  Ես բնությամբ շատ ամբիցիոզ եմ, այդ իսկ պատճառով չեմ համարում, որ իմ հրաշք աշխարհը կիրականանա, բայց հուսով եմ, որ մենք կշարժվենք այդ ուղղությամբ, նույնիսկ երբ հասկանում եմ, որ ավելի հավանական է, որ մարդկությունը կվերանա այս աշխարհից, քան կհասնի իմ ուտոպիային։

Նորից տխուր եմ

Ես ինձ չեմ հասկանում։ Ես ամեն օր զարթնում եմ, գնում դուս, հետ գալիս, քնում։ Ես շատ եմ լսել, որ երջանկությունը փոքր բաներում է, բայց ես դեռ երջանիկ չեմ եղել այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, որ դա ճիշտ է, համենայն դեպս ոչ ինձ համար։ Ես արդեն մի քանի տարի է փորձում եմ կյանքի իմաստը գտնեմ, ինչու ես պետք է ապրեմ, ինչու, ես ինձ չեմ հասկանում։ Շատ հնարավոր է, որ այս ամենը տեղի է ունեմ հորմոնների պատճառով, բայց այդ դեպքում ինչու չեմ ուզում սիրահարվել։ Ես ուղղակիորեն չեմ ուզում կյանքս կապեմ ուրիշ մարդու հետ, ուղղակի անհրաժեշտություն չեմ գտնում։ Բայց հնարավոր է, որ վախենում եմ, վախենում եմ վնասել իմ սիրած մարդուն, վախենում եմ, որ արժանի չեմ, չգիտեմ ախր ես ինձ չեմ հասկանում։ Ես կամաց-կամաց կորցնում եմ իմ հետաքրքրությունները տարբեր բաներում։ Օրինակ միշտ համակարգչային խաղերը ինձ ինչ-որ մի տեսակի հաճույք էին պատվիրում, բայց ոչ հիմա, հիմա ես հանգստություն եմ գտնում մենակ գրելու մեջ, այն ինձ ինչ-որ մի չափով հանգստացնում է։ Չգիտեմ, չեմ հասկանում, չունեմ իմաստ, բայց դեռ հույս կա, համենայն դեպս ես ուզում

Ժամանակակից երաժշտություն

Երաժշտությունը ինքն իրենով այլևս չի պարունակում զգացմունքներ, այն ուղղակի գեղեցիկ արտաքինով դատարկություն է: Այն լսելիս ոչինչ չես զգում, որոհետև ոչ երգը գրելուց, ոչ այն երգելուց ոչ մի զգացմունք նրա մեջ չի ներդրվել: Այն չունի իմաստ որպես տեքստ, չունի իմաստ որպես զգացմունքներ արտահատելու միջոց, այն ուղղակի դատարկություն է: Սիրո վերաբերյալ երաժշտությունները շատ գեղեցիկ էին, իմաստալից էին, կարծես կոմպոզիտորը իր հոգին էր ներդրում տողերի մեջ, նրանք գեղեցիկ էին, հաճելի և հանգստանալու շատ լավ միջոց: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Ես համեմատաբար փոքր եմ և երբ ասում եմ , որ հինը ավելի լավն էր, այն տգետ է հնչում, բայց ցավոք սրտի ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել: Ես չեմ ուզում կոնկրետ անուներ տալ, բայց շնորհիվ կորպորոտիվ գնված փոփ աստղների` ամեն ինչ փոխվել է: Ժամանակակից սիրո վերաբերող երաժշտությունը ավելի շատ ուղղված է անչափահաս ցածր ինքնագնահատական ունեցող աղջիկներին: Հիմա երգելու համար շատ տաղանդ պետք չէ, պետք է ուղղակի օբյեկտիվորեն գեղեցիկ լինել: Երգի տեքստը գրում են մարկետոլոգ

Սեր

Այսօր տուն վերադառնալիս` սկսեցի մտածել սիրո մասին՝ ի՞նչ է սերը, արդյո՞ք այն կարող է դառնալ իմ կյանքի իմաստը: Սկսեցի վերլուծել ամենասկզբից, իսկ ինչ՞ն է սիրո պատճառը: Մի քիչ մտածելով` եկա մտքին, որ սերը դա ինստինկտ է, որը դրթում է մարդկանց շարունակել իրենց սերունդը: Ուրեմն ի՞նչն է նրա մեջ այդքան հրաշալի, արդյոք սերը ստեղծված է այնպես, որպեսզի մենք ընկալենք այն որպես հրաշք: Ոչինչ չեմ հասկանում, ինչու՞ ես այն այդպիսին` չեմ ընկալում: Մտածելով եզրակացրեցի որ պատճառը այն է, որ ես դեռ չեմ սիրահարվել: Սակայն այստեղից հարց բխեց՝ Իսկ ինչպե՞ս են սիրահարվում: Մի քիչ համացանցում քչփորելով հասկացա, որ սիրահարվելու համար մարդու մեջ մեզ պետք է դուր գա նրա մի շարք հատկություններ: Այս հանգամանքները ստեղծված են որպեսզի մենք կարողանանք հասկանալ արդյոք տվյալ մարդու հետ կարելի է մեծացնել և դաստիրակել երեխա: Բայց ի՞նչու ես չեմ տեսնում սերը որպես կյանքի իմաստ: Ես նույնիսկ դժվարանում եմ պատասխանել արդյո՞ք կուզենայի սիրահարվել թե ոչ: Մի կողմից ես կկարողանամ ստանալ կյանքին կարևոր հարցերի պատասխանները, իսկ մյուս կ