Skip to main content

Posts

Showing posts from December, 2017

Պաուլո Կոելո "Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին"

Այս պատմվածքը պատմում է մի աղջկա մասին, ով կարողացավ հաղթահարել կյանքի ամենամեծ փորձությունը` ինքնահաստատումը։ Նա հրաշալի նվագում էր իր սրինգը, բայց ունկնդիրները խրատեցին, որ կյանքը լիովին այնպիսին չէ, ինչպես նա պատկերացնում է։ Աղջիկը կանգնեց որոշման առաջ, Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` իր աչքերով։ Իմ կարծիքով, այս որոշումը կյանքում ամենակարևորն է, հենց այն է որոշում, թե ինչպես մենք կտեսնենք աշխարհը, երջանիկ կլինենք, թե ոչ։ Բոլոր մարդիկ առանձնահատկություններ են, գոյություն չունեն միանման մարդիկ։ Բոլորը ունեն կարծիք, որը չի համապատասխանում մեծամասնության կարծիքին, բայց դա չի նշանակում, որ այն սխալ է։ Մենք բոլորս իրավունք ունենք տեսնենք աշխարհը այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ենք ստեղծում այն աշխարհը, որտեղ ապրում ենք։ Իմ կարծիքով, այս միտքն էր ուզում մեզ հասցնել հեղինակը։

Պաուլո Կոելո "Ամանորյա հեքիաթ"

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, այն թեթև է, շատ հանգիստ և ուսուցողական։ Նրա մեջ տեղադրված է իմաստ, որը դժվար է տեսնել։ Սկզբում ես կուզենայի անդրադառնալ տվյալ նախադասությանը. << Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: >>։ Ես լիովին համաձայն եմ Պաուլոյի հետ, պետք չէ սպասել, որ մի օր հրաշքի շնորհիվ կիրականացվի քո բոլոր երազանքները, պետք է միշտ պայքարել երազանքների համար, որովհետև իրականությունը չի կատարի մեր բոլոր խնդրանքները, այն կարող է լինել դաժան և զրկել մեզ ամեն ինչից։ Պատմության վերջում երեք մայրիների երազանքները իրականացան, բայց ոչ այնպես, ինչպես նրանք դա պատկերացնում էին։ Իմ կարծիքով, Պաուլոն ուզում էր ասել, որ պետք չէ ամեն ինչ իդեալական պատկերացնել։ Երազանքները կարող են իրականանալ առանց մեր իմացության, որովհետև այն մեր երևակայություններից դուրս է։ Իրականության մեջ ամեն ինչ գալիս է և գնում անսպասելի, պետք չէ սպասել կոնկրետ ինչ-որ մի հնարավորության, որպեսզի բռնել այն։ Պետք է միշտ ձգտել ավելի շատ

Ազատություն

Եկենք սկսենք ազատություն բառի իմաստից: Ազատություն ասելով՝ ես հասկանում եմ անկախություն և գործողություն կատարելու անսահմանափակություն: Բայց իհարկե դա հնարավոր չէ, մենք միշտ ինչ- որ մեկից կախված ենք և եթե ազատություն ունենք ինչ-որ մի ոլորտում, ուրեմն ուրիշում ոտքերով և ձեռներով կապված ենք: Արդյո՞ք ես ազատ եմ: Ես արդեն երկու տարի է ինձ այս հարցն եմ տալիս: Անհնար է ունենալ լիովին ազատություն, և դա վատ չէ: Եթե ես ունենայի լիովին ազատություն, ես կկորցնեի իմ կյանքի իմաստը, որովհետև էլ չէր լինի կատարելագործվելու տեղ: Պետք է անդադար կատարելագործվել, ունենալ երազանք, նպատակ, առանց նպատակի մարդը ուղղակի գոյատևում է, այլ ոչ թե ապրում: Կյանքը դաժան է, եթե դու ձեռք բերես ազատություն ինչ-որ մի ոլորտում, դու կկորցնես այն ուրիշում: Հենց դա է կյանքը հետաքրքիր դարձնում, կատարյալության անվերջ մրցույթ: Վերջում կուզենայի ասել, որ պետք է անդադար ձգտել կատարյալ ազատությանը,    նույնիսկ հասկանալով, որ դա անհնար է: Գրիգոր Հովհաննիսյան

Երջանկություն

Երջանկություն` զգացողություն, որի հետևից ես վազում եմ, բռնում, բաց թողնում։ Ես միշտ փորձել եմ անել ամեն ինչ, որ երջանիկ լինեմ ապագայում և հնարավորինս չափ երջանիկ լինեմ տվյալ պահին։ Հաճախ որոշում կատարելիս մենք ավելի շատ հաշվի ենք առնում երջանկությունը, որը նա մեզ է հատուցում տվյալ պահին` մոռանալով ապագայի մասին։ Ամեն անգամ կարևոր որոշումներ կատարելուց առաջ ես ինձ հարց եմ տալիս` արդյո՞ք այս որոշումը ինձ ապագայում երջանիկ կդարձնի։ Մենք ամեն ինչ անում են երջանկության հետևից ընկնելով` ստանում  ենք կրթություն, աշխատանք, փող։ Մեր կյանքը փորձություններով լի ճանապարհ է, որի վերջում  գտնվում է երջանկությունը։ Պետք է միշտ գնալ ընտրված ճանապարհով, ժամանակից-ժամանակ կարող է դժվար լինել, անտանելի, բայց կյանքը հենց դրանով է հիանալի, նա դժվար է և, իմ կարծիքով, դա է դարձնում այն հետաքրքիր։ Գրիգոր Հովհաննիսյան

Նախանձ

Ի՞նչ ենք մենք հասկանում նախանձ ասելով։ Ի՞նչ-որ մի վատ բան, հոգում անհանգստություն, որ գոյություն ունի մարդ, ով քեզանից ավելի լավն է՞։ Ամեն մարդ կարող է սահմանել նախանձը տարբեր ձևերով, բայց դրանից նրա իմաստը չի փոխվում։ Ամեն ինչ տրված մեզ բնության կամ Աստծո կողմից օգնում է մեզ գոյատևել և շարունակել մեր տոհմը։ Այստեղից բխում է հարց, ինչու՞ մեր մեջ գոյություն ունի նախանձ և ինչ դեր է այն կատարում մեր կյանքում։ Հնարավոր է, որ մենք նախանձում ենք վախի պատճառով, վախի, որ մեզ կարող են փոխարինել։ Բայց արդյո՞ք ճիշտ է նախանձել։ Բնականաբար ոչ։ Նախանձելիս մեր մեջ արթնանում են ոչ այդքան հաճելի զգացողություններ` ջղայնություն, վախ և ինչու ոչ դաժանություն։ Ես միշտ փորձել եմ խուսափել նախանձից և տեսնելով որիշների ձեռքբերումները, փորձել եմ հասնել նրանց մակարդակին, ձեռք բերել նրանց գիտելիքները և ես խորհուրդ կտայի բոլորին փորձել դառնալ ավելի լավը` նախանձելու փոխարեն։   Գրիգոր Հովհաննիսյան

Կյանքի իմաստը

Արդյո՞ք ճիշտ եմ ես ապրում: Ամեն օր արթնանում եմ, սովորում, քնում, որպեսզի մեծանամ և 40 տարի ամեն օր կատարեմ նույն գործը: Արդյո՞ք ես ինչ-որ մի բան բաց եմ թողնում: Արդյո՞ք կյանքը ունի իմաստ, որը որ ես դեռ չեմ տեսնում: Արդյո՞ք պետք է ապրել բոլորի նման անգույն, անտարբեր: Այնքան շատ հարցեր, որոնց պատասխանը դեռ չգիտեմ, բայց հարցն այն է' արդյո՞ք կիմանամ: Արդյո՞ք իմ կյանքը իմաստ ձեռք կբերի, երբ մեծանամ: Արդյո՞ք ինչ-որ անում եմ անիմաս չեմ անում: Ով կտա ինձ այս հարցերի պատասխանները, ով կուղղորդի ինձ դեպի նրանց, Արդյո՞ք ուրիշը պետք է դառնա իմ կյանքի իմաստը: Արդյո՞ք պետք է ընտանիք կազմեմ և ապրեմ նրանց համար։ Ինչքա՞ն երկար եմ ես ինձ այս հարցերով տանջելու, մի տարի, 10 տարի, մինչև կյանքիս վերջ։ Կուզենայի իմանալ նրանց պատասխանները, բայց ափսոս դեռ չգիտեմ։ Ես դեռ երկար կյանք ունեմ ապրելու և վստահ եմ, որ կգտնեմ ինձ պետքական բոլոր պատասխանները։ Գրիգոր Հովհաննիսյան