Երջանկություն` զգացողություն, որի հետևից ես վազում եմ, բռնում, բաց թողնում։ Ես միշտ փորձել եմ անել ամեն ինչ, որ երջանիկ լինեմ ապագայում և հնարավորինս չափ երջանիկ լինեմ տվյալ պահին։ Հաճախ որոշում կատարելիս մենք ավելի շատ հաշվի ենք առնում երջանկությունը, որը նա մեզ է հատուցում տվյալ պահին` մոռանալով ապագայի մասին։ Ամեն անգամ կարևոր որոշումներ կատարելուց առաջ ես ինձ հարց եմ տալիս` արդյո՞ք այս որոշումը ինձ ապագայում երջանիկ կդարձնի։ Մենք ամեն ինչ անում են երջանկության հետևից ընկնելով` ստանում ենք կրթություն, աշխատանք, փող։ Մեր կյանքը փորձություններով լի ճանապարհ է, որի վերջում գտնվում է երջանկությունը։ Պետք է միշտ գնալ ընտրված ճանապարհով, ժամանակից-ժամանակ կարող է դժվար լինել, անտանելի, բայց կյանքը հենց դրանով է հիանալի, նա դժվար է և, իմ կարծիքով, դա է դարձնում այն հետաքրքիր։
Գրիգոր Հովհաննիսյան
Գրիգոր Հովհաննիսյան
Comments
Post a Comment