Եկենք սկսենք ազատություն բառի իմաստից: Ազատություն ասելով՝ ես հասկանում եմ անկախություն և գործողություն կատարելու անսահմանափակություն: Բայց իհարկե դա հնարավոր չէ, մենք միշտ ինչ- որ մեկից կախված ենք և եթե ազատություն ունենք ինչ-որ մի ոլորտում, ուրեմն ուրիշում ոտքերով և ձեռներով կապված ենք: Արդյո՞ք ես ազատ եմ: Ես արդեն երկու տարի է ինձ այս հարցն եմ տալիս: Անհնար է ունենալ լիովին ազատություն, և դա վատ չէ: Եթե ես ունենայի լիովին ազատություն, ես կկորցնեի իմ կյանքի իմաստը, որովհետև էլ չէր լինի կատարելագործվելու տեղ: Պետք է անդադար կատարելագործվել, ունենալ երազանք, նպատակ, առանց նպատակի մարդը ուղղակի գոյատևում է, այլ ոչ թե ապրում: Կյանքը դաժան է, եթե դու ձեռք բերես ազատություն ինչ-որ մի ոլորտում, դու կկորցնես այն ուրիշում: Հենց դա է կյանքը հետաքրքիր դարձնում, կատարյալության անվերջ մրցույթ: Վերջում կուզենայի ասել, որ պետք է անդադար ձգտել կատարյալ ազատությանը, նույնիսկ հասկանալով, որ դա անհնար է:
Գրիգոր Հովհաննիսյան
Գրիգոր Հովհաննիսյան
Comments
Post a Comment