Skip to main content

Եթե

Ինչու չեմ կարողանում իմ առջև դնել պարզ նպատակ, գտնել սեր և ապրել երջանիկ: Ինչու պետք է պարտադիր իմ առջև բարդ նպատակներ դնեմ, ինչո՞ւ, արդյոք ես պետք է լինեմ այն մարդը, ումից գոհ չեմ, ումից պարտադրում եմ իր ուժերից վեր արդյունք, ում ամեն մի գործը ավարտելուց հետու ասում եմ.

-         Կարելի էր ավելի լավ անել:

Ինչո՞ւ, ինչո՞ւ, երբ հասնում եմ իմ նպատակին չեմ հանգստանում, չեմ բավարարվում ինձանով: Ինչո՞ւ ինձանից գոհ չեմ: Ախ եթե կարողայան գնահատել ինձ: Ինչո՞ւ չեմ կարողանում գտնել իմ կյանքի մոտիվացիան: Ինչու չեմ կարողանում լինել երջանիկ առանց պատճառի, ինչո՞ւ չեմ դադարում որոնել այն ինչ հնավոր է գոյություն չունի: Ախ եթե կարողայան գտնել ինձ: Ինչո՞ւ չեմ կարողանում դադարել տանջել ինձ մտքով, որ մենակ եմ, նույնիսկ երբ հասկանում եմ, որ սխալ եմ: Ինչու չեմ կարող ուղղակի ապրել առանց մտածելու ուրիշ մարդկանց մասին, ուղղակի իմ առջև նպատակ դնել՝ դառնալ հարուստ, շրջապատվել գումարով և մտածել մենակ իմ մասին, Ինչո՞ւ: Ինչո՞ւ չեմ կարող լինեմ մարդկանց մեծամասնության նման: Ախ եթե պարզ լինեի: Բայց ես ուրախ եմ, ուրախ եմ, որ կարող եմ լինել, ավելին քան ես եմ, ուրախ եմ, որ կարող եմ կատարելագործվել, ուրախ եմ, որ ապրում եմ:

Comments

Popular posts from this blog

Ժամանակակից երաժշտություն

Երաժշտությունը ինքն իրենով այլևս չի պարունակում զգացմունքներ, այն ուղղակի գեղեցիկ արտաքինով դատարկություն է: Այն լսելիս ոչինչ չես զգում, որոհետև ոչ երգը գրելուց, ոչ այն երգելուց ոչ մի զգացմունք նրա մեջ չի ներդրվել: Այն չունի իմաստ որպես տեքստ, չունի իմաստ որպես զգացմունքներ արտահատելու միջոց, այն ուղղակի դատարկություն է: Սիրո վերաբերյալ երաժշտությունները շատ գեղեցիկ էին, իմաստալից էին, կարծես կոմպոզիտորը իր հոգին էր ներդրում տողերի մեջ, նրանք գեղեցիկ էին, հաճելի և հանգստանալու շատ լավ միջոց: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Ես համեմատաբար փոքր եմ և երբ ասում եմ , որ հինը ավելի լավն էր, այն տգետ է հնչում, բայց ցավոք սրտի ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել: Ես չեմ ուզում կոնկրետ անուներ տալ, բայց շնորհիվ կորպորոտիվ գնված փոփ աստղների` ամեն ինչ փոխվել է: Ժամանակակից սիրո վերաբերող երաժշտությունը ավելի շատ ուղղված է անչափահաս ցածր ինքնագնահատական ունեցող աղջիկներին: Հիմա երգելու համար շատ տաղանդ պետք չէ, պետք է ուղղակի օբյեկտիվորեն գեղեցիկ լինել: Երգի տեքստը գրում են մարկետոլոգ

Եսասերություն

Մենք բոլորս եսասեր ենք, ես եմ եսասեր դու ես եսասեր և այս երևույթը բացատրվում է տարրական ձևով։ Եսասեր լինելը վատ չէ, ես նույնիսկ կասեի, որ լավ է բայց եսասերությունը տարբեր մարդիկ ընկալում են որպես դրախտ և դժոխք։ Ինպես ես նշեցի բացատրել եսասիրությունը շատ հեշտ է, մենք չենք հայտնվել օդից, մեր բոլոր գործողությունները կարելի է բացատրել եվալուցիայով` Ինչը օգնել է փոխանցել հնարավորինս շատ գիտելիք երեխային  մնացել է մնացածը ջնջվել է։ Եթե ընդունել, որ սյուն գրածը ճիշտ է դա կնշանակի որ ուրիշներին օգնելը եսասիրության տեսակ է։ Ես ինքս ուրիշներին օգնելու մեջ տեսնում եմ օգուտ և օգնելով ուրիշներին օգնում եմ ինձ։ Սա կարող է հնչել ինչ-որ մի տեղ սխալ, բայց իմ բարոյական հիմունքներից մեկը այն է որ ամեն ինչ պետք է ինձ օգուտ բերի։ Ես տեսնում եմ այս աշխարհը, որպես առևտուր, մարդկանց հարաբերությունները, սերը, ընկերները, օգնությունը սրանք այնպիսի բաներ են որոնց մասին խոսելուց մենք հասկանում  ենք ինչ-որ մի աստիճանի զոհաբերություն որը շատ սխալ է մենք ունենք օգուտ այստեղ ամեն ինչի մեջ։ Այն ֆակտը որ մենք ուզում ենք

Կյանքի իմաստը

Արդյո՞ք ճիշտ եմ ես ապրում: Ամեն օր արթնանում եմ, սովորում, քնում, որպեսզի մեծանամ և 40 տարի ամեն օր կատարեմ նույն գործը: Արդյո՞ք ես ինչ-որ մի բան բաց եմ թողնում: Արդյո՞ք կյանքը ունի իմաստ, որը որ ես դեռ չեմ տեսնում: Արդյո՞ք պետք է ապրել բոլորի նման անգույն, անտարբեր: Այնքան շատ հարցեր, որոնց պատասխանը դեռ չգիտեմ, բայց հարցն այն է' արդյո՞ք կիմանամ: Արդյո՞ք իմ կյանքը իմաստ ձեռք կբերի, երբ մեծանամ: Արդյո՞ք ինչ-որ անում եմ անիմաս չեմ անում: Ով կտա ինձ այս հարցերի պատասխանները, ով կուղղորդի ինձ դեպի նրանց, Արդյո՞ք ուրիշը պետք է դառնա իմ կյանքի իմաստը: Արդյո՞ք պետք է ընտանիք կազմեմ և ապրեմ նրանց համար։ Ինչքա՞ն երկար եմ ես ինձ այս հարցերով տանջելու, մի տարի, 10 տարի, մինչև կյանքիս վերջ։ Կուզենայի իմանալ նրանց պատասխանները, բայց ափսոս դեռ չգիտեմ։ Ես դեռ երկար կյանք ունեմ ապրելու և վստահ եմ, որ կգտնեմ ինձ պետքական բոլոր պատասխանները։ Գրիգոր Հովհաննիսյան