Skip to main content

Նորից տխուր եմ

Ես ինձ չեմ հասկանում։ Ես ամեն օր զարթնում եմ, գնում դուս, հետ գալիս, քնում։ Ես շատ եմ լսել, որ երջանկությունը փոքր բաներում է, բայց ես դեռ երջանիկ չեմ եղել այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, որ դա ճիշտ է, համենայն դեպս ոչ ինձ համար։ Ես արդեն մի քանի տարի է փորձում եմ կյանքի իմաստը գտնեմ, ինչու ես պետք է ապրեմ, ինչու, ես ինձ չեմ հասկանում։ Շատ հնարավոր է, որ այս ամենը տեղի է ունեմ հորմոնների պատճառով, բայց այդ դեպքում ինչու չեմ ուզում սիրահարվել։ Ես ուղղակիորեն չեմ ուզում կյանքս կապեմ ուրիշ մարդու հետ, ուղղակի անհրաժեշտություն չեմ գտնում։ Բայց հնարավոր է, որ վախենում եմ, վախենում եմ վնասել իմ սիրած մարդուն, վախենում եմ, որ արժանի չեմ, չգիտեմ ախր ես ինձ չեմ հասկանում։ Ես կամաց-կամաց կորցնում եմ իմ հետաքրքրությունները տարբեր բաներում։ Օրինակ միշտ համակարգչային խաղերը ինձ ինչ-որ մի տեսակի հաճույք էին պատվիրում, բայց ոչ հիմա, հիմա ես հանգստություն եմ գտնում մենակ գրելու մեջ, այն ինձ ինչ-որ մի չափով հանգստացնում է։ Չգիտեմ, չեմ հասկանում, չունեմ իմաստ, բայց դեռ հույս կա, համենայն դեպս ես ուզում եմ դրան հավատալ։ Ես դեռ փոքր եմ ոչինչ չեմ հասկանում, հնարավոր է, որ ապագայում դեռ երջանիկ կլինեմ, կունենամ իմաստ, հնարավոր է, որ նույնիսկ սեր, ով գիտի։ Ես երջանիկ չեմ, բայց ուրախ եմ, ուրախ եմ,  որ ապրում եմ ու ամեն ինչ կանեմ, որ գտնեմ իմ կյանքի իմաստը։

Comments

Popular posts from this blog

Ժամանակակից երաժշտություն

Երաժշտությունը ինքն իրենով այլևս չի պարունակում զգացմունքներ, այն ուղղակի գեղեցիկ արտաքինով դատարկություն է: Այն լսելիս ոչինչ չես զգում, որոհետև ոչ երգը գրելուց, ոչ այն երգելուց ոչ մի զգացմունք նրա մեջ չի ներդրվել: Այն չունի իմաստ որպես տեքստ, չունի իմաստ որպես զգացմունքներ արտահատելու միջոց, այն ուղղակի դատարկություն է: Սիրո վերաբերյալ երաժշտությունները շատ գեղեցիկ էին, իմաստալից էին, կարծես կոմպոզիտորը իր հոգին էր ներդրում տողերի մեջ, նրանք գեղեցիկ էին, հաճելի և հանգստանալու շատ լավ միջոց: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Ես համեմատաբար փոքր եմ և երբ ասում եմ , որ հինը ավելի լավն էր, այն տգետ է հնչում, բայց ցավոք սրտի ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել: Ես չեմ ուզում կոնկրետ անուներ տալ, բայց շնորհիվ կորպորոտիվ գնված փոփ աստղների` ամեն ինչ փոխվել է: Ժամանակակից սիրո վերաբերող երաժշտությունը ավելի շատ ուղղված է անչափահաս ցածր ինքնագնահատական ունեցող աղջիկներին: Հիմա երգելու համար շատ տաղանդ պետք չէ, պետք է ուղղակի օբյեկտիվորեն գեղեցիկ լինել: Երգի տեքստը գրում են մարկետոլոգ

Եսասերություն

Մենք բոլորս եսասեր ենք, ես եմ եսասեր դու ես եսասեր և այս երևույթը բացատրվում է տարրական ձևով։ Եսասեր լինելը վատ չէ, ես նույնիսկ կասեի, որ լավ է բայց եսասերությունը տարբեր մարդիկ ընկալում են որպես դրախտ և դժոխք։ Ինպես ես նշեցի բացատրել եսասիրությունը շատ հեշտ է, մենք չենք հայտնվել օդից, մեր բոլոր գործողությունները կարելի է բացատրել եվալուցիայով` Ինչը օգնել է փոխանցել հնարավորինս շատ գիտելիք երեխային  մնացել է մնացածը ջնջվել է։ Եթե ընդունել, որ սյուն գրածը ճիշտ է դա կնշանակի որ ուրիշներին օգնելը եսասիրության տեսակ է։ Ես ինքս ուրիշներին օգնելու մեջ տեսնում եմ օգուտ և օգնելով ուրիշներին օգնում եմ ինձ։ Սա կարող է հնչել ինչ-որ մի տեղ սխալ, բայց իմ բարոյական հիմունքներից մեկը այն է որ ամեն ինչ պետք է ինձ օգուտ բերի։ Ես տեսնում եմ այս աշխարհը, որպես առևտուր, մարդկանց հարաբերությունները, սերը, ընկերները, օգնությունը սրանք այնպիսի բաներ են որոնց մասին խոսելուց մենք հասկանում  ենք ինչ-որ մի աստիճանի զոհաբերություն որը շատ սխալ է մենք ունենք օգուտ այստեղ ամեն ինչի մեջ։ Այն ֆակտը որ մենք ուզում ենք

Կյանքի իմաստը

Արդյո՞ք ճիշտ եմ ես ապրում: Ամեն օր արթնանում եմ, սովորում, քնում, որպեսզի մեծանամ և 40 տարի ամեն օր կատարեմ նույն գործը: Արդյո՞ք ես ինչ-որ մի բան բաց եմ թողնում: Արդյո՞ք կյանքը ունի իմաստ, որը որ ես դեռ չեմ տեսնում: Արդյո՞ք պետք է ապրել բոլորի նման անգույն, անտարբեր: Այնքան շատ հարցեր, որոնց պատասխանը դեռ չգիտեմ, բայց հարցն այն է' արդյո՞ք կիմանամ: Արդյո՞ք իմ կյանքը իմաստ ձեռք կբերի, երբ մեծանամ: Արդյո՞ք ինչ-որ անում եմ անիմաս չեմ անում: Ով կտա ինձ այս հարցերի պատասխանները, ով կուղղորդի ինձ դեպի նրանց, Արդյո՞ք ուրիշը պետք է դառնա իմ կյանքի իմաստը: Արդյո՞ք պետք է ընտանիք կազմեմ և ապրեմ նրանց համար։ Ինչքա՞ն երկար եմ ես ինձ այս հարցերով տանջելու, մի տարի, 10 տարի, մինչև կյանքիս վերջ։ Կուզենայի իմանալ նրանց պատասխանները, բայց ափսոս դեռ չգիտեմ։ Ես դեռ երկար կյանք ունեմ ապրելու և վստահ եմ, որ կգտնեմ ինձ պետքական բոլոր պատասխանները։ Գրիգոր Հովհաննիսյան