Skip to main content

Դու կարևոր չես

Մարդիկ հետաքրքիր էակներ են,  մենք փորձում են լինել ինչքան հնարավոր է կարևոր ու ազատ: Մենք շրջապատում ենք  մեզ փողով, ուրիշների վավերացումներով, որպեսզի չմտածենք, թե ինչքան անիմաստ է մեր գոյությունը: Բնությունում կենդանի էակների իմաստն է շարունակել իրենց սերունդը ինչքան հնարավոր է բարեհաջող հանգամանքներում և վերջ, մենք բոլորս ինչ-որ մի իմաստով եսասեր ենք: Ես շատ եմ լսել <<ոչ մեկ կարևոր չե տիեզերքային մասշտբով>> արտահայտությունը: Բոլորը իրենց մեջ ինչ-որ մի տեղ հասկանում են, որ դա ճիշտ է, մենք փորձում ենք ցրվել այս մտքից կարևոր լինելով  մեր հասարակության մեջ, կապ չունի ինչ ձև: Շատ մարդիկ այս պատճառով դառնում են հանցագործ կամ ուղղակի <<վատ>> մարդ: Մեր հասարակության մեջ եղել են <<լավ>> մարդիկ, բայց հիմնականում նրանց պետք չի եղել իշխանության և այս պատճառով մեր աշխարհը գտնվում է ոչ ամենալավ վիճակում։ Մենք շատ բաների ենք պատրաստ, որպեսզի մեզ կարևոր զգանք, վախենում ենք սխալ դուրս գալ, վախենում ենք, որ մեզ կատեն ուրիշները, վախենում ենք, որ մեր կյանքը անիմաստ կլինի չհասկանալով, որ այն արդեն անիմաստ է և այն իմաստալից կարելի դարձնել միայն ուրիշներին օգնելով:

Comments

Popular posts from this blog

Ժամանակակից երաժշտություն

Երաժշտությունը ինքն իրենով այլևս չի պարունակում զգացմունքներ, այն ուղղակի գեղեցիկ արտաքինով դատարկություն է: Այն լսելիս ոչինչ չես զգում, որոհետև ոչ երգը գրելուց, ոչ այն երգելուց ոչ մի զգացմունք նրա մեջ չի ներդրվել: Այն չունի իմաստ որպես տեքստ, չունի իմաստ որպես զգացմունքներ արտահատելու միջոց, այն ուղղակի դատարկություն է: Սիրո վերաբերյալ երաժշտությունները շատ գեղեցիկ էին, իմաստալից էին, կարծես կոմպոզիտորը իր հոգին էր ներդրում տողերի մեջ, նրանք գեղեցիկ էին, հաճելի և հանգստանալու շատ լավ միջոց: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Ես համեմատաբար փոքր եմ և երբ ասում եմ , որ հինը ավելի լավն էր, այն տգետ է հնչում, բայց ցավոք սրտի ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել: Ես չեմ ուզում կոնկրետ անուներ տալ, բայց շնորհիվ կորպորոտիվ գնված փոփ աստղների` ամեն ինչ փոխվել է: Ժամանակակից սիրո վերաբերող երաժշտությունը ավելի շատ ուղղված է անչափահաս ցածր ինքնագնահատական ունեցող աղջիկներին: Հիմա երգելու համար շատ տաղանդ պետք չէ, պետք է ուղղակի օբյեկտիվորեն գեղեցիկ լինել: Երգի տեքստը գրում են մարկետոլոգ

Կյանքի իմաստը

Արդյո՞ք ճիշտ եմ ես ապրում: Ամեն օր արթնանում եմ, սովորում, քնում, որպեսզի մեծանամ և 40 տարի ամեն օր կատարեմ նույն գործը: Արդյո՞ք ես ինչ-որ մի բան բաց եմ թողնում: Արդյո՞ք կյանքը ունի իմաստ, որը որ ես դեռ չեմ տեսնում: Արդյո՞ք պետք է ապրել բոլորի նման անգույն, անտարբեր: Այնքան շատ հարցեր, որոնց պատասխանը դեռ չգիտեմ, բայց հարցն այն է' արդյո՞ք կիմանամ: Արդյո՞ք իմ կյանքը իմաստ ձեռք կբերի, երբ մեծանամ: Արդյո՞ք ինչ-որ անում եմ անիմաս չեմ անում: Ով կտա ինձ այս հարցերի պատասխանները, ով կուղղորդի ինձ դեպի նրանց, Արդյո՞ք ուրիշը պետք է դառնա իմ կյանքի իմաստը: Արդյո՞ք պետք է ընտանիք կազմեմ և ապրեմ նրանց համար։ Ինչքա՞ն երկար եմ ես ինձ այս հարցերով տանջելու, մի տարի, 10 տարի, մինչև կյանքիս վերջ։ Կուզենայի իմանալ նրանց պատասխանները, բայց ափսոս դեռ չգիտեմ։ Ես դեռ երկար կյանք ունեմ ապրելու և վստահ եմ, որ կգտնեմ ինձ պետքական բոլոր պատասխանները։ Գրիգոր Հովհաննիսյան

Սեր

Այսօր տուն վերադառնալիս` սկսեցի մտածել սիրո մասին՝ ի՞նչ է սերը, արդյո՞ք այն կարող է դառնալ իմ կյանքի իմաստը: Սկսեցի վերլուծել ամենասկզբից, իսկ ինչ՞ն է սիրո պատճառը: Մի քիչ մտածելով` եկա մտքին, որ սերը դա ինստինկտ է, որը դրթում է մարդկանց շարունակել իրենց սերունդը: Ուրեմն ի՞նչն է նրա մեջ այդքան հրաշալի, արդյոք սերը ստեղծված է այնպես, որպեսզի մենք ընկալենք այն որպես հրաշք: Ոչինչ չեմ հասկանում, ինչու՞ ես այն այդպիսին` չեմ ընկալում: Մտածելով եզրակացրեցի որ պատճառը այն է, որ ես դեռ չեմ սիրահարվել: Սակայն այստեղից հարց բխեց՝ Իսկ ինչպե՞ս են սիրահարվում: Մի քիչ համացանցում քչփորելով հասկացա, որ սիրահարվելու համար մարդու մեջ մեզ պետք է դուր գա նրա մի շարք հատկություններ: Այս հանգամանքները ստեղծված են որպեսզի մենք կարողանանք հասկանալ արդյոք տվյալ մարդու հետ կարելի է մեծացնել և դաստիրակել երեխա: Բայց ի՞նչու ես չեմ տեսնում սերը որպես կյանքի իմաստ: Ես նույնիսկ դժվարանում եմ պատասխանել արդյո՞ք կուզենայի սիրահարվել թե ոչ: Մի կողմից ես կկարողանամ ստանալ կյանքին կարևոր հարցերի պատասխանները, իսկ մյուս կ